Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական անգամ կոլապսի առջև է հայտնվել: Կադրային սովն այս անգամ առաջացել է խորհրդարանական ընտրությունների պատճառով, նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության շարքերում եղած-չեղած ողջ ռեսուրսը, մանդատներ վերցնելուց հետո էլ, անցել է գրոհի՝ դեպի ԱԺ աշխատակազմ: Իսկ այնպիսի ոչ ֆորմալ և պատասխանատու պաշտոններում, ինչպիսին, օրինակ, Տուրիզմի կոմիտեն է, և ձախողելու վտանգը մեծ է լինելու, ՔՊ-ականներն ու լիդերների մերձավորներն առանձնապես ջանքեր չեն թափում:
Թերևս այս պատճառով էլ նախօրեին կառավարությունից տուրիզմի ոլորտի նախկին համակարգող Զարմինե Զեյթունցյանը զանգ է ստացել: Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետականկոմիտեինախագահն անակնկալի է եկել բարձրաստիճան պաշտոնյայի զանգից:
Բարեհամբույր պաշտոնյան տոները շնորհավորելուց հետո հանդիպում է խնդրել Զեյթունցյանից, հետո պարզաբանել, որ ուզում են տիկնոջը վերադարձնել իր նախկին պաշտոնին:
Զարմինե Զեյթունցյանը հրաժարվել է ստանձնել նույն պաշտոնը երկրորդ անգամ՝ ասելով, որ իր կատարած աշխատանքին ներկայիս կառավարությունն արդեն մեկ անգամ տվել է գնահատական, և այդ գնահատականը հեղափոխությունից հետո, առանց արված աշխատանքն ուսումնասիրելու և հեռանկարային ծրագրերին ծանոթանալու՝ 2018թ. հունիսի 13-ին իրեն այդ պաշտոնից ազատելն էր: Տիկին Զեյթունցյանը նաև ասել է, որ այդ էջն իր կյանքում այլևս փակված է համարում, բանակցել պետք չէ:
Հիշեցնենք, որ Զարմինե Զեյթունցյանից հետո ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել Հռիփսիմե Գրիգորյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով դարձավ պատգամավոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: