Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, որն, ըստ էության, լրացնում է կառավարության կողմից ավելի վաղ ընդունված որոշումը, որը վերաբերում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկին: Մասնավորապես` այդ ցանկի մեջ է մտնում Տավուշի շրջանի Ազատամուտ համայնքը:
Հարցի հետ կապված` վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կառավարության աշխատակազմին: «Գուցե միջգերատեսչական հանձնաժողով ստեղծենք և կոորդինացիոն խորհուրդ, որ բոլոր մեր սահմանամերձ գյուղերի տնտեսական և այլ բնույթի գործառույթների ու հարցերի հետ կապված ձևավորենք մի փիլիսոփայություն ու, ըստ դրա, շարժվենք առաջ: Ո՞նց եք կարծում: Պետք է «գույքագրում» կատարենք, հասկանանք` ինչ հարցերի ենք ուզում լուծում տալ, նոր միայն հստակ ծրագիր մշակենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Որոշումն ընդունվեց: