|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սոմալիին աջակցության ՄԱԿ–ի առաքելությունում խստորեն դատապարտել են Մոգադիշուի Dayah հյուրանոցում երեքշաբթի իրականացված ահաբեկչությունը։ Զոհվել է 28 մարդ, եւս 50–ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ ՄԱԿ–ում հայտարարել են, թե «ռազմատեղ ծայրահեղականները Սոմալիում երբեք հաջողության չեն հասնի»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, հյուրանոցի մուտքի մոտ երկու պայթյուն է հնչել։ Առաջին դեպքում հյուրանոցի դարպասների մեջ է մխրճվել պայթուղիկով բեռնված մեքենան։ Դրանից հետո ահաբեկիչները կրակն են բացել անվտանգության աշխատակիցների վրա։ Երկորդ մեքենան պայթեցվել է, երբ դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու լրագրողները։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Սոմալիում գործող «Աշ–Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը։