Միասին կարող ենք
կարևոր
721 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 13:16
Աշխարհ

Գուտերեշը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները

Գուտերեշը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս մասին  հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստը և խորապես մտահոգված է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով։ Նա իր խորին ցավակցություն է հայտնում Լիբանանի կառավարությանը և ժողովրդին և վիրավորներին մաղթում է արագ և լիարժեք ապաքինում», – նշել է խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի հայտարարությամբ Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում հրադադարի և տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։