|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դատապարտել է երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով մահացել է 3 մարդ եւ վիրավորվել 34-ը. տեղեկացնում է CNN–ը:
«Նման անմարդկային արարքի համար որեւէ արդարացում լինել չի կարող: ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները միասնական են պայքարում ահաբեկչության դեմ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ պայթյունից հետո թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 3 կասկածյալի, այդ թվում՝ 1 կնոջ։