|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում: Փոխվարչապետերը, նախարարներն այսօր կառավարության նիստին խոնարհ նստած էին: Ու չնայած նրանցից ոմանք դեմ էին այդ որոշմանը, բայց լռել են:
Լուռ ու հնազանդ են բոլորը: Մեկդ, գոնե մեկդ ըմբոստացեք էդ որոշմանը: 6 միլիոն դոլար ենք ծախսելու:
Այդ 6 միլիոնը հատկացրեք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Արցախում սնունդ ու դեղորայք չկա, չգիտենք, թե ամեն րոպե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ, սահմաններին: Այս ֆոնին ինչո՞ւ եք այդ տոնակատարությունը կազմակերպում:
Չեղարկեք այդ համերգը: Եվ ընդհանրապես, կառավարությունն ի՞նչ գործ ունի համերգ կազմակերպելու հետ»։