կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-25 13:32
Քաղաքական

Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ չկա հարուցված քրեական գործ. ՀՔԾ պետ

Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի նկատմամբ չկա հարուցված քրեական գործ. ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվում է նշել այն պատգամավորի անունը, որը, ինչպես երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով:

«Որևէ մեկնաբանություն չեմ անի»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց ՀՔԾ պետը:

Մեր հարցին՝ մամուլում շրջանառվում է բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի անունը, նրա նկատմամբ կա՞ հարուցված քրեական գործ, Սասուն Խաչատրյանը խատասխանեց. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»:

Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, ապա Սասուն Խաչատրյանը տվեց նույն պատասխանը՝ նշելով, որ նրա նկատմամբ ևս քրեական գործ չկա: 

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել էր, որ առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու` խոշոր կաշառքի դեպքով: