Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոչ եմ անում նախաքննության մարմնից հետաքրքրվել, թե ինչպես եղավ, որ Միհրան Պողոսյանը լքեց երկիրը. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին նման հորդոր հղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մեկիդ մոտ հարց չի՞ առաջացել` Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում: Մի տարի է` գիտեք, որ պետք է էդ մարդը քրեական հետապնդման ենթարկվի: Էդ մեր նախաքննության մարմիններն էնքան սպասեցին, որ մարդուն տարան, առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանա՞ն բռնել: Մեկդ էդ հարցը չեք բարձրացնում՝ բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ Բուլկի Արամը գնաց: Ինձ էդ հարցն ա հետաքրքրում: Մարդը գնացել ա, կարող ա դիմի քաղաքական ապաստանի համար: Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվող ա, Ռոդրիգեսը Ռուսաստանում ա դիմում, Խոսե Իգնասիոն էլ կարող ա, ասենք, Մեքսիկայում դիմի: Մարիա Սորտեի սերիալը բերել, սարքել եք Հայաստանի սերիալ: Սա ի՞նչ բան ա»,- ասաց Մարուքյանը` նշելով, որ քիչ հավանական է համարում, թե կմերժեն Պողոսյանի` ՌԴ-ում քաղաքական ապաստան ստանալու դիմումը:
Բանախոսը շեշտեց` այդպես է կարծում, որովհետև աչքի տակ ունի ՌԴ-ի հետ մեր փայլուն հարաբերությունները: «Այ, որ ապաստան տրվի, դա շատ ավելի վատ կլինի: Քրեական հետապնդում չեն կարող իրականացնել այդ մարդու նկատմամբ, առոք-փառոք կապրի, Ռուբլյովկայում տուն կառնի ու էնտեղից էլ ձեզ վրա կծիծաղի»,- ընդգծեց Մարուքյանը: