|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս խոշորագույն նահանգում, որի մայրաքաղաքն է Սիդնեյը, մայիսի 15-ից կթուլացնվեն կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ընդունված սահմանափակումները. այս մասին հայտարարել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Բերեջիկլյանի խոսքով՝ ուրբաթ կբացվեն ռեստորանները, խաղահրապարակները և հանրային լողավազանները, քանի որ նահանգում կորոնավիրուսի տարածումը կտրուկ կրճատվել է։ Բացի այդ, կթույլատրվեն մինչև 10 հոգանոց հավաքները. «Միայն այն, որ մենք թուլացնում ենք սահմանափակումները, չի նշանակում, որ վիրուսը դարձել է պակաս մահաբեր կամ պակաս սպառնալիք է ներկայացնում։ Դա նշանակում է, որ մենք ամեն ինչ լավ ենք արել»,- հստակեցրել է նա։
Հիշեցնենք՝ Նոր Հարավային Ուելս նահանգն ամենաշատն է տուժել Ավստրալիայում համավարակի հետևանքով. երկրում վարակման մահվան դեպքերի շուրջ 45%-ը գրանցվել է հենց այստեղ։