կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-22 17:51
Հասարակություն

ՌԴ-ում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժել է 9 անձ. հայտնի է նրանց ինքնությունը

ՌԴ-ում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժել է 9 անձ. հայտնի է նրանց ինքնությունը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնում այսօր Ռուսաստանում հայկական միկրոավտոբուսի վթարի մասին:

Ըստ նախարարության մամուլի ծառայության՝ այսօր ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:

Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 32-ամյա Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով ուղեւորները հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց:

Ժամը 17.00-ին կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ, որը տեղակացրել է, որ իրենց մոտ են հոսպիտալացվել 9 ՀՀ քաղաքացիներ՝ Վ. Սահակյանը, 57-ամյա Մուշեղ Մանուկյանը, 33-ամյա Կարեն Հակոբյանը, 30-ամյա Մհեր Քոթանջյանը, 29-ամյա Դավիթ Քոթանջյանը, 30-ամյա Արսեն Պողոսյանը, 25-ամյա Գևորիկ Դալլաքյանը, 30-ամյա Գարիկ Կոստանդյանը և 34-ամյա Հերմինե Բեկթաշյանը:
Ա. Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը և Վ. Սահակյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (5 տուժած)՝ միջին ծանրության: