|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մայիսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած` մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակում են Գյումրու բժշկական կենտրոնում:
Երեկ վիրավորներից երեքը վիրահատվել են: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք արդեն տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք:
Այսպիսով` այս պահին վնասվածքաբանության բաժանմունքում բուժում է ստանում 5 տուժած:
Տուժածներից մեկը դեռևս բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, նրան այսօր կվիրահատեն: Մեկ վիրավոր էլ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:
Առողջապահության նախարարություն