կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 23:46
Հասարակություն

Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ի վիճակը ծանր է

Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ի վիճակը ծանր է

ԼՐԱՀՈՍ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

23:21 • 27.02.19

ՀՀ-ում կոռուպցիան չի վերացել, իսկ ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալումը ծանր հարված է նոր Հայաստանին. Աղասի Ենոքյան

 

ԲԱՑԱՌԻԿ

ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԱյսօրԵրեկՇաբաթվա

«ԹԵՐԹ ԷՅ ԷՄ» ՍՊԸ
Հասցե` Հայաստան, 0054 Երևան, 
Եղվարդի խճուղի, 1 շենք
Հեռ. +374 (60) 528 528
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի համար զանգահարել 055 52 11 11

2008 - 2019 © Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար «Թերթ Էյ Էմ ՍՊԸ»-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ:© 2008 - 2018 «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ (tert.am), բոլոր իրավունքները պաշտպանված են:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները:

Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972 թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փետրվարի 27-ին՝ ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում: Պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 6 քաղաքացի: