Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող Toyota մակնիշի միկրոավտոբուսի վարորդը (ծնված՝ 1988թ․) և երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․), տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում է, որ բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան:
Հավելվում է նաև, որ ավտովթարի հետևանքով 1 կին է մահացել, ևս 6 անձ տուժել է, այդ թվում`15-ամյա դեռահաս:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում: