կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-15 10:50
Հասարակություն

Նալբանդյան փողոցում խոշոր վթարից 5 մարդ է տուժել

Նալբանդյան փողոցում խոշոր վթարից 5 մարդ է տուժել

Ապրիլի 14-ին` ժամը 21.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: 

 

Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 34 TO 247 պ/հ (վարորդ՝ Ալեքսանդր Յակովլև ծնվ. 1988թ.) և «ԲՄՎ» մակնիշի 34 SD 304 պ/հ (վարորդ՝ Մանուկ Հովհաննիսյան ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ.Հովհաննիսյանին:

 

ՃՏՊ-ի հետևանքով Ա.Յակովլևը, Մ.Հովհաննիսյանը և ուղևորներ` Մերի Հովհաննիսյանը (ծնվ. 1986թ.), Ջուլիետա Հովեյանը (ծնվ. 1961թ.) և Խաչիկ Միքայելյանը ( ծնվ.1996թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

 

Բժիշկները Ա.Յակովլևի, Մ.Հովհաննիսյանի, Ջ.Հովեյանի, Խ.Միքայելյանի վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Մանուկ Հովհաննիսյանինը՝ ծանր: