|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունները Լիբիայում եւ Քոթ դ’Իվուարում:
«Բռնությունն ու ատելությունը միայն փլատակների առջեւ են կանգնեցնում»,- այսօր հայտարարել է Բենեդիկտոս 16-րդը` հավելելով, որ կողմ է երկխոսություններին եւ խաղաղ ճանապարհով հաշտություն ձեռք բերելուն: Նա ասել է, որ հաշտեցում ձեռք բերելու նպատակով Քոթ դ’Իվուար է ուղարկվել կարդինալ Պիտեր Կոդվո Տարկսոնը, որին, սակայն, թույլ չեն տվել երկիր մտնել:
Ավարտելով իր ելույթը` Հռոմի պապն ասել է, որ աղոթում է զոհվածների հոգիների փրկության համար:
Associated Press-ն ընդգծում է, որ Հռոմի պապն իր ելույթում չի նշել, թե հաշտություն ձեռք բերելու նախաձեռնությունը ո՞ր կողմինը պետք է լինի: