|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: «Վերադարձ»-ը ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է:
Արագած Ախոյանի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ:
Կարեւորելով ցուցահանդեսի կազմակերպումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է պատգամավորին եւ մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ:
Արագած Ախոյանը երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության եւ ջերմ խոսքերի համար: