կարևոր
6373 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-30 14:13
Իրավական

Արագած Ախոյանն ազատ է արձակվել

Արագած Ախոյանն ազատ է արձակվել

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Գոռ Վարդանյանը։

«Մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժը նշանակվել է կարճաժամկետ ազատազրկումը՝ 2 ամիս ժամկետով, բայց քանի որ Արագած Ախոյանը շուրջ 3 ամիս տնային կալանքի տակ է եղել, հետևաբար ամբողջությամբ ազատվել է պատժից։ Այս պահին նա ազատության մեջ է»,– ասել է փաստաբանը։

Նախկին պատգամավորի փաստաբանը տեղեկացրել է, որ վերաքննիչ դատարան բողոք են ներկայացնելու։

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։