Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը: «Ելք» դաշինքին ներգրավված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Ընտրություններին «Ելք»-ը հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով:
«Ելք» դաշինքի առաջին համաժողովին դաշինքի անդամ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ առաջիկա ամենակարևոր խնդիրը ԱԺ ընտրություններն են:
«Մենք պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որտեղ վերադառնում են, ոչ թե` որտեղից փախչում: Կարեն Կարապետյանին 4 ամիս է` չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորhը, իսկ «Ելք» դաշինքին դրա համար հարկավոր է լինելու ընդամենը 47 րոպե: Մեր ամենակարևոր խնդիրն այլ որակի պետություն ստեղծելն է: Այս իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ նա ՀՀ քաղաքացուն զրկել է երազանքից, իսկ մենք պետք է վերաանգնենք այդ երազանքը և հավատ ներշնչենք: Շատերն ասում են` ինչպիսին է ձեր պատկերացրած պետությունը, և ես կասեմ` այն է, որն արթնանում է ոչ թե ժամը 8:30-9-ին, այլ 6-ին, արտեղ արտադրանք է ստեղծվում, ոչ թե թուրքական ապրանքների սպառմամբ են զբաղված»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ չի հավատում փոխզիջումների մասին խոսակցություններին: Ըստ նրա` փոխզիջումների մասին խոսացողները հաշվի չեն առնում մի բան` Ադրբեջանը 7 մլրդի զենք է առել, որ փոխզիջմա՞ն գնա.«Իհարկե, ո՛չ»:
Փաշինյանն ասաց նաև, որ իրենք երազում են մի պետության մասին, որտեղ ՀՀ քաղաքացին ամիսը երկու անգամ թատրոն կամ համերգ է գնում, որտեղ կրթությունն անդադար պրոցես է:
«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե «Ելք» դաշինքը, կեցցե գարունը, որ գալու է երկու ամսից՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» »,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը: