|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հրավիրած բացօթյա ասուլիսի ժամանակ նախ շնորհավորեց հավաքվածներին գարնան առաջին օրվա կապակցությամբ, ապա անուն առ անուն հիշեց մարտիմեկյան զոհերին: Նա երդվեց, որ հայ հողի վրա այլևս հայ մարդու արյուն չի թափվելու:
«Այս լռության ուխտի ընթացքում թող յուրաքանչյուրն իր մեջ վերլուծի, թե ինչպես եղավ Մարտի 1-ը, ով էր մեղավոր»,- հայտարարեց նա և հավելեց, որ Մարտի 1-ի կազմակերպիչները պետք է պատասխանատվություն կրեն:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին, որից հետո իր համակիրների հետ կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան` հարգանքի տուրք մատուցելու մարտիմեկյան զոհերի հիշատակին: «Պետք է լռությամբ հարգենք մեր զոհերին»,- հայտարարեց Հովհաննիսյանը: