կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-21 13:45
Տարածաշրջան

Այլևս չենք կարող պահանջել Բաշար ալ Ասադի հրաժարականը. Թուրքիայի փոխվարչապետ

Այլևս չենք կարող պահանջել Բաշար ալ Ասադի հրաժարականը. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիայի` տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ  Թուրքիան այլևս չի կարող պահանջել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը: 
 
Ըստ Yeniasya-ի՝ Շիմշեքը հերթական անգամ կրկնել է թուրքական կողմի պնդումը, թե Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը կապ ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
 
«Սակայն ներկայումս տարածաշրջանային իրավիճակը փոխվել է, Թուրքիան չի կարող պնդել առանց Ասադի մասնակցության որևէ համաձայնության հաստատում», - ասել է նա: