|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջը՝ Ասմային, ցանկանում են զրկել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, որտեղ նրան սոցցանցերում Սիրիայի նախագահ Ասադի գործողությունների քարոզիչն են համարում:
Առնվազն 3 աքաունթում, որը կարող է վարել Ասմա Ասադը, «գովաբանվում են սիրիական ռեժիմի նահատակները, իսկ Արևմուտքը մեղադրվում է ստեր տարածելու մեջ»: Որոշ խորհրդարանականներ, ինչպես նաև սիրիացիներ, կոչ են արել զրկել տիկին Ասադին, ով երկքաղաքացիություն ունի՝ Մեծ Բրիտանիայի և Սիրիայի, բրիտանական անձնագրից: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»` հղում անելով «The Sunday Times»-ին:
1991-ին Բաշար Ասադը Սիրիայից մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ բժշկությամբ է զբաղվել Լոնդոնի ակնաբուժական Western Eye Hospital կենտրոնում: Մեծ Բրիտանիայում Ասադը ստիպված էր կեղծանվան տակ աշխատել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հայրը բազում թշնամիներ ուներ: Լոնդոնում Ասադը շփվում էր հիմնականում սիրիացի մտավորականների հետ: Նա հաճախ էր լինում դոկտոր Ահրասի տանը, որտեղ էլ հանդիպում էր իր ապագա կնոջը՝ Ասմա Ահրասին: