Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանյան թերթերից մեկը գրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը խոստովանել է իր երկրի սխալ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։
Երկուշաբթի լիբանանյան Ed-Diyar թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հրապարակել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բեն Սալմանի որոշ հայտարարություններ՝ կապված Դամասկոսի նկատմամբ Էր Ռիադի քաղաքականության հետ։
Պարբերականը հայտնել է, որ բեն Սալմանը վերջերս Սաուդյան Արաբիային մոտ կանգնած լիբանանցիներին ասել է, որ Էր Ռիադը սխալվել է Սիրիայի և նախագահ Բաշար Ասադի հարցում։ Ed-Diyar-ը նաև ասել է, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները, գիտակցելով Դամասկոսի նկատմամբ իրենց քաղաքականության անիրավացիությունը, լիբանանցիներին խնդրել են վերադառնալ Սիրիա:
Եբրայական աղբյուրը վերջերս հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում Սիրիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։
Հաղորդվում է, որ սիրիացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ որոշ արաբ քաղաքական գործիչներ նույնպես հետաքրքրություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցում։