| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ՄԱԿ-ի Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին Դամասկոսում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ քննարկելու է ճգնաժամից դուրս գալու հեռանկարները: Ալժիրցի դիվանագետը հանդիպումներ կունենա նաեւ ընդդիմության առաջնորդների հետ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բրահիմին Դամասկոս է ժամանել կիրակի օրը լիբանանյան սահմանից եւ արդեն բանակցություններ է վարել Սիրիայի ԱԳՆ-ում: «Մայադին» հեռուստաընկերության հետ զրույցում նա հերքել է լուրերը, թե պատրաստվում է հրաժարվել առաքելությունից: Նա նշել է, որ Մոսկվայի միջոցով փորձել է ազդել Սիրիայի նախագահի դիրքորոշման վրա, որպեսզի նա հրաժարվի իշխանությունից:
Ներկայումս Բրահիմին զբաղված է հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի» մշակմամբ, որի հիմքում Ժնեւյան փաստաթուղթն է:
Բրահիմիի այցը Դամասկոսը համընկել է Համա նահանգի Խալֆայա քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ 4 հրթիռների պայթյունի հետեւանքով 60 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Եվս 50 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Թեեւ պաշտոնական ԶԼՄ-ները չեն մեկնաբանում այդ իրադարձությունը, սակայն անկախ վերլուծաբանները չեն բացառում, որ հրթիռակոծումը հատուկ նպատակ է հետապնդել` տապալել Բրահիմիի առաքելությունը Դամասկոսում: