| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-05-10 04:39
            14 տարի առաջ - 2011-05-10 04:39  
         
                
            Եվրամիությունում չեն բացառում, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ պատժամիջոցներ կարող են կիրառվել. Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր անցկացվող միջազգային համաժողովում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով` ԵՄ-ն դեռեւս ելնում է «հաջորդաբար գործելու անհրաժեշտությունից»` կախված արաբական այդ երկրում իրադարձությունների զարգացումից: «Տվյալ պահին որոշում է կայացվել Սիրիայի նախագահին չընդգրկել այն սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակում, որոնց նկատմամբ ԵՄ արտգործնախարարները պատժամիջոցների փաթեթ են սահմանել: Սակայն հաջորդ ցուցակում կարող է հայտնվել նաեւ նախագահը: Գուցե նույնիսկ ուշացել ենք այդ որոշումը կայացնել, հուսով եմ` ոչ»,- հայտարարել է Բիլդտը:
Ուրբաթ օրը ԵՄ արտգործնախարարները սկզբունքային համաձանության են եկել Սիրիայի 14 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Դրանք, մասնավորապես, ենթադրում են Եվրամիություն մուտքի արգելք եւ բանկային հաշիվների սառեցում:
Մինչդեռ Պորտուգալիայի արտգործնախարարը, որը նույնպես մասնակցում է հավաժողովին, այսօր ավելի զուսպ է եղել Եվրամիության գործողությունները գնահատելիս: Ընդհանուր առմամբ, հավանություն տալով Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներին` Լուիշ Ամադուն, սակայն, կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է մշակի «արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ռազմավարություն, այլ ոչ թե արձագանքի որեւէ կոնկրետ ճգնաժամային վիճակի, լինի` Եգիպտոսը, Լիբիան, թե Սիրիան»: