Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Բաղրամյան պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետներն այսօր առավոտից փակ են: Armtimes.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես Թումանյան փողոցի սուպերմարկետից օգտվող քաղաքացիներին հենց մուտքի մոտ տեղեկացնում են, որ սուպերմարկետը փակ է, իսկ բացվելու մասին որևէ պարզաբանում չի տրվում: Նշենք, որ սուպերմարկետը փակվել է ԿԱ ՊԵԿ-ի կողմից՝ հարկային ստուգում իրականացնելու նպատակով:
Yerkir.am-ին ՊԵԿ-ի լրատվական բաժնից հայտնեցին, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում է իր գործառույթն իրականացնում:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված հենց հիմա այդ ստուգումներն իրականացնելը, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ այս պահի դրությամբ ավելին ասել չեն կարող:
Փորձեցինք կապ հաստատել նաև «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից որևէ պատասխանատուի հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Նշենք նաև, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին: