Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունվարի 20-ին, ժամը 10.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-36 ավտոճանապարհի Իջևան-Ճամբարակ հատվածի 21-րդ կմ-ին ՈւԱԶ մակնիշի 34 AA 817 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Գետիկ գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1976 թ. ծնված Ա. Ա.-ը և 1964 թ. ծնված Ո. Վ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը: