կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-29 23:07
Հասարակություն

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել.կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել.կան տուժածներ

Ապրիլի 29-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 83-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 300 մ): 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևորներ՝ Ա. Զ.-ին (ծնված 1980 թ.) և Ա. Ե.-ին (ծնված 1975 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: