|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։29-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գոշ բնակավայրի Մխիթար Գոշ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետիկ գետը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված։
Փրկարարները պարանի և պատգարակի օգնությամբ քաղաքացուն դուրս են բերել գետափնյա հատվածից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է։