|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 15-ին` ժամը 22.08-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի մոտ ավտոմեքենա է ընկել Աղստև գետը, եւ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21015» մակնիշի 34 NR 634 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 35 մ սահել դեպի գետը և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Հ. Ա.-ն (ծնվ. 1994թ., գ. Խաշթառակ) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: