| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց նոր վարչապետի բոլոր հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Ըստ նրա` մինչ հունվարի 12-ը տրված հանձնարարականների հիման վրա մշակվել է 101 նախագիծ, որոնցից 51-ն արդեն ընդունվել է: Հարությունյանը խոսեց գնումների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ նշելով, որ նոր համակարգը բարձրացրել է կառավարության հաշվետվողականությունն ու գնումների թափանցիկությունը: Նա անդրադարձավ նաև պետական համակարգի արդիականացմանը` ասելով, որ ոլորտի փոփոխություններից մեկը եղել է լիազորությունների ապակենտրոնացումը:
Դավիթ Հարությունյանը խոսեց նաև ՊՈԱԿ-ների աշխատակազմերի և ԾԻԳ-երի օպտիմալացումների մասին: «2017 թվականին կրճատումների արդյունքում հնարավոր կլինի տնտեսել 3.9 միլիարդ դրամ»,- ասաց նա:
Հարությունյանը խոսեց բիզնես միջավայրը բարելավելու վերաբերյալ՝ մատնանշելով էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման մեխանիզմների ներդրումն ու գյուղոլորտում վերամշակող կամզակերպությունների սպառվող գազի սակագնի մեղմացման որոշումը: