կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 11:09
Տնտեսական

2017-ին բյուջեի պակասուրդը կկազմի 150 միլիարդ դրամ

2017-ին բյուջեի պակասուրդը կկազմի 150 միլիարդ դրամ

Ազգային ժողովում այսօր մեկնարկեցին 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները: Ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Եվ այսպես՝ գալիք տարվա պետական բյուջեն` եկամուտների մասով, կկազմի 1,210,100,744.2 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,360,200,744.2 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 150,100,000.0 մլրդ դրամ:

Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2017-ի համար ծրագրվել են 1,135.0 մլրդ դրամի չափով՝ 2016 թ. համար հաստատված և 2015 թ. փաստացի համադրելի մուտքերի՝ համապատասխանաբար՝ 1,129.0 և 1,065.3 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2017 թ. ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 21.0%-ը` 2016 թ. համար ծրագրային և 2015 թ. փաստացի, համապատասխանաբար, 20.7%-ի և 21.2%-ի դիմաց:

Տնտեսական գործոնների (այդ թվում` վարչարարական միջոցառումների) իրականացումից 2017 թ. ակնկալվում է հավաքագրել 24.2 մլրդ դրամ: 2017 թ. ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 449 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ՀՀ կառավարության պարտավորությունների գծով 373 մլն ԱՄՆ դոլարի արտաքին միջոցներ:

2017 թ. ընթացքում նախատեսվում է, որ ՀՀ ԱՊՊ գծով սպասարկումը կկազմի 296 մլն ԱՄՆ դոլար, որից 145 մլն ԱՄՆ դոլար` հիմնական գումարի մարման գծով, 151 մլն ԱՄՆ դոլար` որպես տոկոսավճար, այդ թվում` ՀՀ կառավարության պարտավորությունների գծով` մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի հիմնական գումարի մարում և 76 մլն ԱՄՆ դոլարի տոկոսավճար: Հաշվի առնելով վերը նշվածը` 2016 թ. տարեվերջին ՀՀ ԱՊՊ կկազմի 5,217 մլն ԱՄՆ դոլար: