|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Վերահսկիչ պալատը 2013թ-ին իրականացված ստուգումների արդյունքում գնումների կազմակերպման գործընթացում բացահայտել էր մի շարք միջնորդավորված գնումների դեպքեր: Դրանց վառ օրինակներից է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կնքած պայմանագիրը:
Պարզվում է՝ նշված ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ, և այդ պատճառով էլ վերջինս իր հերթին պահանջված ինքնաթիռի կամ ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության՝ «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ:
ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել է, որ եթե Գյուղնախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսեր 45 մլն դրամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։