|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանցիների 25 տոկոսը խոստովանել է, որ տնտեսելու համար սկսել է չգնել երշիկ, պանիր, ձուկ ու ծովամթերք: Գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով հարցումների արդյունքները:
Հարցման ենթարկվածների 28 տոկոսն ասել է, որ փորձում են գումար չծախսել միս ու թռչնամիս գնելու վրա: Բանջարեղենի ու մրգի գնումը սահմանափակել է յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին: 15 տոկոսը տնտեսելու համար չի այցելում սրճարան ու ռեստորան:
Հարցման ենթարկվածներից շատերը նշել են, որ գումարը խնայելու համար ձեռնպահ են մնում թանկ հագուստ ու կոշիկներ գնել: Նրանց թիվն ավելացել է 24 տոկոսով: