կարևոր
358 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-09 16:19
Քաղաքական

Ուզում ենք ապրել հպարտ, գլուխներս բարձր, որ հայրենիքի համար կյանքը տված տղեն մեծարվի․ Սևակ Խաչատրյան

Ուզում ենք ապրել հպարտ, գլուխներս բարձր, որ հայրենիքի համար կյանքը տված տղեն մեծարվի․ Սևակ Խաչատրյան

«Հաղթանակ» դաշինքը, Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, երեկ՝ նոյեմբերի 8-ին, նախընտրական քարոզարշավ իրականացրեց Վաղաշրապատ խոշորացված համայնքի Մրգաստան գյուղում։

Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը ներկայացրեց նախընտրական ծրագրերը համայնքի վերաբերյալ։

«Մեր գործը բարի է, ազնիվ է, մենք ուզում ենք ունանալ հայրենիք, մենք ուզում ենք մեր հայրենիքում ապրել հպարտ, գլուխներս բարձր։ Մենք ուզում ենք այնպիսի հայրենիքում ապրել, որ հայրենիքի համար կյանքը տված տղեն մեծարվի, փառաբանվի, էդ պատմությունը բոլորիս հիշողություններում մնա, մենք էլ կարողանանք փոխամնցել մեր սերունդներին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16-ին։ «Հաղթանակ» դաշինքը քվեաթերթիկում 1-ին համարն է։

Մանրամասն՝ տեսանյութում։