|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Առաջին գնացքը Ռուսաստանից Թուրքմենստանի երկաթուղային ճյուղի միջոցով հատելով Ինչե-Բուռուն սահմանային անցակետը հասել է Թեհրանի երկաթուղային կայարան։
Այդ գնացքը հաղթահարել է 6500 կմ ճանապարհ 10 օրվա ընթացքում, որպեսզի հասնի Թեհրանի նավահանգիստ։
Ռուսական պաշտոնյաների խոսքերով, այս գնացքով ապրանքների տեղափոխումը կրճատում է ապրանքատերերի ծախսերը կրկնակի։
Սա չափազանց կարևոր երթուղի կարող է լինել նաև Հայաստանի համար, և լոգիստիկ դիվերսիֆիկացիան պահանջում է անհապաղ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, որը Հայաստանին առանց Ադրբեջանի տարածքը հատելու հնարավորություն կընձեռի միանալ իրանական երկաթուղային ցանցին, դուրս գալով դեպի Կենտրոնական Ասիա և Պարսից ծոց։
Բայց 100%-ով վստահ եմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները դա չեն անելու, հետևաբար Հայաստանի հաջորդ իշխանության խնդիրը առաջին հերթին Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը պետք է լինի, առանց որի Հայաստանը կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի «լոգիստիկ գերին»»: