կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-09 15:42
Հասարակություն

Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ հավատքը․ Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի խոսքը

Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ հավատքը․ Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի խոսքը

Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ Սրբազանի խոսքը կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելինե՛ր, մի՛ վհատվեք և մի՛ տրտմեք։ Արդարությունը մարդու ձեռքով կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել, բայց Աստծու արդար դատաստանը հավիտենական է և անսխալական։ Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ երբեք՝ հավատքը։ Ինչպես առաքյալն է գրում. «Աստծու խոսքը շղթայված չէ» (Բ Տիմոթ․ 2․9)։

Աղոթում եմ, որ այս օրերին դուք չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։

Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ո՛չ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով։

Թող Տերը օրհնի ձեզ, պահի ձեր տները, և լույս տա ձեր հոգիներին։

Ամեն։

Մկրտիչ եպս․ Պռոշյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»։