|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի աջակիցները քայերթ են արել դեպի գերեզմանատուն, ապա նրա շիրմաքարի մոտ խունկ վառել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից լարված վիճակ էր Փարաքարում։ Վալոդյա Գրիգորյանի աջակիցները իշխանություններից պահանջում էին արդար քննություն։ Բնակիչները նշում էին, որ Ախտոյանները համայնքը վերածել են Սիցիլիայի։ Նրանց հեռանալը պարտադիր է։
Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին մոտ կրակոցներ էին հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս գործով կա 2 մեղադրյալ, սակայն, մերձավանցիները կարծում են, որ ՔՊ–ական Մհեր Ախտոյանի ընտանիքը նույնպես կապ ունի կատարվածի հետ։