|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Աշխարհում ավելի քան 1 մլրդ դպրոցականների մեկ քառորդը տառապում է բռնությունից եւ հասակակիցների ծաղրից։ Նման տվյալներ են ներկայացրել Սեուլում կայացած միջազգային սիմպոզիումի շրջանակում, որը ՅՈՒՆԵՍԿՕ–ի հետ համատեղ կազմակերպել էր Հարավային Կորեայի դպրոցական բռնության կանխարգելման ինստիտուտը, հայտնում է ՄԱԿ–ի ռադիոն։
ՅՈՒՆԵՍԿՕ–ի նոր զեկույցը վերլուծել է միջին եւ ցածր եկամուտ ունեցող 19 երկրներից ստացած տվյալները։ 11-13 տարեկան դպրոցականների 34 տոկոսը հայտնել է, որ մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ ծաղրի է ենթարկվել, ընդ որում, 8 տոկոսը խոստովանել է, որ դա տեղի է ունեցել ամեն օր։
ՅՈՒՆԵՍԿՕ–ի ներկայացուցիչ Քրիստոֆեր Քասլի խոսքով՝ դպրոցներում բռնությունը սնող գլխավոր գործոններից մեկը աղքատությունն է ու երեխաների սոցիալական կարգավիճակը։