|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հնդկաստանի «Շիվ Սենա» աջակողմյան կուսակցության ներկայացուցիչները սկսել են հնդիկ կանանց դանակներ բաժանել և ինքնապաշտպանության հիմունքներ սովորեցնել. հայտնում է France Presse-ը։ Նրանց նպատակն է օգնել կանանց դիմադրել բռնությանը:
Ընդհանուր առմամբ, նրանք նախատեսում են բաժանել մոտ 21 հազար դանակ կենտրոնական Մահարաշտրա նահանգում։ Նրանք հույս ունեն, որ նման կերպ կանայք կկարողանան պաշտպանել իրենց։
«Շիվ Սենա» կուսակցության ներկայացուցիչների այդ քայլը կապված է բռնաբարության բազմաթիվ դեպքերի հետ, որոնք վերջին շրջանում գրանցվել են Հնդկաստանում: