|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՄԱԿ-ի անդամ երկրները, այդ թվում` պահպանողական կաթոլիկ և մահմեդական երկրների ներկայացուցիչները, համաձայնեցրել են կանանց բռնություններից պաշտպանելու վերաբերյալ հռչակագիրը. հաղորդում է Associated Press-ը:
Ստորագրված հռչակագրի համաձայն` բոլոր երկրները պետք է ձեռնպահ մնան, իրենց ավանդույթներին, սովորույթներին և կրոնական սկզբունքներին հղում կատարելով, կանանց նկատմամբ բռնություններն արդարացնելուց: Միաժամանակ, հռչակագիրը պաշտպանում է սեռերի հավասարության սկզբունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում դպրոցներում խթանել երեխաների սեռական դաստիարակությունը, բռնության զոհերի համար օգնության համակարգ ստեղծել և խստորեն պատժել գենդերային նկատառումներով կատարված հանցագործությունները:
Հռչակագրին դեմ են արտահայտվել Եգիպտոսը, Լիբիան, Սուդանը, Իրանը, ինչպես նաև Վատիկանն ու Ռուսաստանը: