Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվողներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերն աղմկահարույց հայտարարություն է արել՝ նշելով, որ իր պաշտոնավարման շրջանում նա ոչ մի քայլ չի կատարել առանց այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցնելու:
Ըստ «Ակօս»-ի՝ Յըլմազերը այդ գործով դատական 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է, որ ամեն ինչ արել է Էրդողանի հրամանով: «Էրգենեկոնի» վերաբերյալ բոլոր հրամաններն անձամբ Էրդողանից եմ ստացել»,- նշել է կասկածվողը:
Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետ` անձամբ Էրդողանի կողմից նշանակված Յըլմազերը հայտարարել է, որ Հրանտ Դինքին պետք էր պաշտպանել այնպես, ինչպես հիմա Օրհան Փամուքին:
«Բոլորն էլ գիտեն` վախի մթնոլորտը սկսվել է Ստամբուլում: Այս ամենը մեզ հետ կապ չունի, Ստամբուլի ոստիկանության գործն էր: Նայեք Օրհան Փամուքի (Նոբելյան մրցանակակիր գրող) գործին, հետաքննության զեկույցները կապված են Ստամբուլի ոստիկանության հետ: Ինձ հետ ի՞նչ կապ ունի: Ինչպես որ Օրհան Փամուքն է պաշտպանության տակ վերցվել, այնպես էլ Դինքը պետք է պաշտպանվեր», - ասել է նա:
Նշենք, որ այժմ Յըլմազերը կասկածվում է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Գյուլենական շարժման անդամ լինելու մեջ և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակներում: