Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռիոյում ավարտվեց ծանրամարտի` կանանց 69 կգ քաշային կարգի պայքարը: Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Նազիկ Ավդալյանը երկամարտի` 242 կգ արդյուքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Ելույթից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
— 5-րդն ես օլիմպական խաղերում: Արդարացա՞ն սպասելիքներդ:
-Երբ տարի ու կես առաջ վերսկսեցի մարզումներս` ավելի մեծ սպասելիքներ ունեի: Մտածում էի, որ կկարողանամ այնպիսի մարզավիճակ ձեռք բերել, որ բարձրացնեմ նախկինում ինձ տրված կիլոգրամները: Սակայն եղան չնախատեսված վնասվածքներ, որոնք խանգարեցին մարզումներիս բնականոն ընթացքին: Ես արեցի ինձնից կախված ամեն ինչ: Բայց, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ չէի կարողանա ավելին անել: Հավատացեք` ես մարզումների ժամանակ չեմ ծուլացել, ուղղակի եղել են դեպքեր, երբ այդպիսի ցավերով մարզվելն անհնար էր: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի: Բոլոր մարզիկների երազանքն է մասնակցել օլիմպիական խաղերին:
Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: