|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է մոլագար մանկապիղծի, որը խոստովանել է 13 տարվա ընթացքում դեռահաս աղջիկներին պղծելու 500 դեպքի մասին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Times of India պարբերականին:
Հանցագործին ձերբակալել են մոտ 3 տարի տևած լայնածավալ որոնողական գործողության արդյունքում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ Դելիում բողոք է ստացել երկու աղջիկներից, որոնք հարձակման են ենթարկվել, ենթադրաբար, նույն անձի կողմից: Նա կարմիր վերնազգեստով, ջինսով է եղել և աղջիկներին գայթակղել է՝ նոր հագուստ խոստանալով:
Ոսումնասիրելով փողոցը հսկող տեսախցիկները, հավաքելով տեղի բնակիչներից և իրազեկիչներից տեղեկությունները՝ քննիչները դուրս են եկել 38-ամյա դերձակ Սունիլ Ռաստոգինի հետքին:
Ոստիկանությունում նշել են, որ կասկածյալը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, քանի որ «տարօրինակ գաղափարներ ունի». Ռաստոգին կարծել է, որ իրեն երբեք չեն բռնի, քանի դեռ կարմիր վերնազգեստով և ջինսով է: