Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզում եմ բոլորիդ զգուշացնել, որ շատ զգույշ լինեք, որովհետև թուրքերը ներսն են՝ ըստ Yerkir.am-ի ՀՀ քննչական կոմիտեի առջև հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Եթե տեսել եք, թե ՀՀ քննչական կոմիտեում թուրք վիժվածք-դիմակավորները ոնց են ստորացնում Շուռնուխի հերոսներից մեկին՝ երեք պատերազմով անցած շուռնուխցուն, որի տունը խլել է դավաճան Նիկոլ Փաշինյանը, և ստորացնում են մի բանի պատճառով, որպեսզի մոլագարը տեսանյութը տեսնի ու բավարարվի՝ ոնց են հայրենիքի պաշտպանին ծնկաչոք բերման ենթարկում, դրանից հետո այլևս որևէ բան չկա ասելու»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ ամոթ է բոլոր այն հայերին, ովքեր տեսնում են, որ թուրքը Երևանի կենտրոնում ամբողջ Քննչական կոմիտեի շենքի թուրքերի ներկայությամբ ոնց է ստորացնում Շուռնուխում տուն կորցրած մեր հայրենակցին ու լռում են։
Նշենք, որ այս գիշեր Սյունիքում ձերբակալություններ են եղել, այդ թվում բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Նա այս պահին Քննչական կոմիտեում է։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել) 1-ին մասի հատկանիշներով։ Բերման են ենթարկել նաև Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Նա այն քաղաքացիներից է, ում տունն անցել էր ադրբեջանցիների տիրապետության տակ և նա սեփական ձեռքերով այրել է այն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այցը Սյունիքի համայնքեր անցել է լարված մթնոլորտում, նրա հասցեին հնչել են վիրավորանքներ և մեղադրանքներ։ Դրանից հետո Փաշինյանը Ոստիկանության և ԱԱԾ պետերին հանձնարարել է անհետաձգելի կտրուկ և հատուկ միջոցառումներ ձեռնարկել Մեղրիում և Ագարակում տեղի ունեցածի կապակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․