|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Երեւանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Նա ծաղկեպսակներ է տապալել ու տրորել Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով այն։ Ըստ տեղի բնակիչների՝ այդ քաղաքացուն նախկինում տեսել են ռուսաֆոբիա հրահրելու մեջ։