կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 23:49
Քաղաքական

Բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների. Սենոր Հասրաթյան

Բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների. Սենոր Հասրաթյան

Բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին:

«...նիկոլի լկտիությունը հասել է իր գագաթնակետին: Բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների: Նրան կանգնեցնելու տարբերակը մեկն է՝ հեռացնել, ապա մեկուսացնել ցանկացած ճանապարհով... Մեկուսացնել, քանզի հանրային հարաբերություններում այդ տականքի հետագա մասնակցությունը հղի է ավելի սարսափելի հետևանքներով, քան արդեն ունենք... Ներհայկական անտրամաբանական զարգացումների արդյունքում մենք տարածաշրջանային երբեմնի գործոնից վեր ենք ածվել այլոց գրպանի մանրադրամի, որն ով ինչպես ուզում, այնպես էլ օգտագործում է... Օգտագործում է անխնա, առանց հաշվի առնելու հայկական Ես-ը... Եվ այդ ամենը մեկի պատճառով... Հայը կորցրել է ինքնատիրապետումը և մոլորյալ հոտի նման գնում է այնտեղ, որտեղ նրան տանում է սրբություն չունեցող Հայոց բոլոր ժամանակների թիվ մեկ ինքնամոռաց տականքը... Ժո՜-ղո՜-վու՜րդ, սա իրոք, գերեզմանափոր է... Մեր եղածի ու չեղածի գերազմանափորը, որը հանուն իր անձնականի (իսկ իրականում, հանուն ոչնչի) պատրաստ է թաղել այն, ինչն արժանապատիվ հայի համար ոչ միայն արժեք, այլև ապրելու իմաստ է...»,- գրել է նա: