|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ֆրանսիայի Վերաքննիչ դատարանը բավարարել է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային ազատ արձակելու միջնորդությունը, որին հունվարի 4-ին էին ձերբակալել Սերբիայի պահանջով, որը նրան մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ, փոխանցում է BBC–ն։
Դատավճռում ասվում է, որ Խարադինայը պետք է Ֆրանսիայում մնա մինչեւ նրա արտահանձնման մասին Սերբիայի իշխանությունների հարցման քննումը։
2015-ին Խարադինային սլովենական ոստիկանությունը ձերբակալել էր սերբական օրդերի հիման վրա։ Սակայն այն ժամանակ նրան շուտ ազատ էին արձակել, որոշելով չարտահանձնել Սերբիային։
1998-1999 թթ զինված հակամարտության տարինեին Խարադինայը եղել է Կոսովոյի խռովարարների հրամանատարը։ Բելգրադը նրան պատասխանատու է համարում էթնիկ սերբերի ցեղասպանության համար։
Խարադինայը ժխտում է իր մասնակցությունը էթնիկ զտումներին։ 2005-ին նա ինքնակամ հրաժարական է տվել Կոսովոյի վարչապետի պաշտոնից, որպեսզի մասնակցի Հաագայի դատարանում իր գործի քննմանը։
Նա Կոսովոյի ամենաբարձրաստիճան ալբանացին է, որը Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային տրիբունալի առաջ է կանգնել։
2008-ին Խարադինային արդարացրել էին ապացույցների բացակայության պատճառով։