կարևոր
3769 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-13 09:07
Իրավական Քաղաքական

Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ էր հայտնել Գևորգ Պետրոսյանի ձերբակալման պատճառների մասին: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմանում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն: Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել: Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ:

Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:

Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին: Վարորդը ձերբակալվել է։