|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ինչպես տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։
«Դատարանը Ցոլակ Արամի Ակոպյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը: Ակոպյանն ազատ արձակվեց», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին։ Վերջինս մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Արսեն Բաբայանը հայտնել էր, որ այս ամենը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։ Միևնույն ժամանակ Ակոպյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունել։