|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կոսովոյի առաջատար քաղաքական ուժերը համաձայնության են եկել երկրի նախագահի թեկնածության հարցում: Ընտրությունը կանգ է առել երկրի ոստիկանության գլխավոր տնօրենի տեղակալ Աթիֆեթե Յահյագի վրա: Կին ոստիկանն, սակայն այդ պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2012 թվականը:
Իսկ մինչ այդ նախատեսվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, որ երկրի նախագահին, որին ներկայումս ընտրում խորհրդարանը, ընտրի ժողովուրդը` ուղղակի ընտրությունների միջոցով:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Կոսովյի նախագահ էր ընտրվել «Ալյանս հանուն նոր Կոսովոյի» կուսակցության ղեկավար, սկանդալային հայտնի միլիարդատեր Բեջեթ Պակոլին: Սակայն անցած շաբաթ երկրի Սահմանադրական դատարանը, քննարկելով ընդդիմությանը բողոքը, ընդունել էր, որ խորհրդարանում նախագահի ընտրությունն անցկացվել է օրենքի խախտմամբ, եւ չեղյալ էր հայտարարել ընտրության արդյունքները: Մինչ վերջերս Պակոլին երկրորդ անգամ ընտրվելու հույս ուներ, սակայն ընդդիմությունը հայտարարել էր, որ բոյկոտելու է ընտրությունները: